Տնտեսական

Կենտրոնի անխափան գործնեությունը ապահովելու համար ստեղծվել է կոմունալ լոկալ համակարգ:

Ձմռանը կենտրոնական ջեռուցումը կատարվում է գազի միջոցով, բայց ստեղծված է նաև ալտերնատիվ ջեռուցման համակարգ,որը կատարվում է դիզելային վառելիքի միջոցով:

Շնորհիվ ջրի պահեստավորման` կենտրոնը ապահովված է անխափան և շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ինչ վերաբերում է մշտական էլեկտրական հոսանքին, այն ապահովվում է էլեկտրական գեներատորի միջոցով, որը ավտոմատ կերպով միանում է հոսանքի անջատումից 3-5 վայրկյան հետո:

Կաթսայատունը կենտրոնին ապահովում է շուրջօրյա տաք ջրամատակարարմամբ, որն էլ նպաստում է կենտրոնի լվացքատան անխափան գործնեությանը: Կենտրոնի բժշկական սարքավորումները մշտապես գտնվում են կենտրոնի ինժիների հսկողության տակ: Մշտապես իրականացվում են սարքավորումների տեխնիկական սպասարկում և վերանորոգում համապատասխան սարքավորումների տեխնիկական փաստաթղթերի:

error: Content is protected !!
031270940 (25)
rfyhrt