Դիագնոստիկա

Ախտորոշման կենտրոնը ունի մի շարք ծառայություններ և հագեցած է բարձրակարգ և ժամանակակից սարքավորումներով: Այստեղ կատարվում են հղիների, երեխաների և կանանց լաբորատոր հետազոտություններ (կլինիկական, բիոքիմիական և մորֆոլոգիական): Բժշկի համապատասխան հետազոտությունից հետո, անհրաժեշտության դեպքում հիվանդը ուղեգրվում է սոնոգրաֆիկ, մամոգրաֆիկ, կոլպոսկոպիկ հետազոտություններանցնելու:

Հղիության ժամանակ պարտադիր կերպով կատարվում է պտղի սոնոգրաֆիա, որը օգնում է վերահսկել հղիության ընթացքը և նաև որոշել պտղի սեռը:

30տարեկանից բարձր կանայք պարտադիր անցնում են կոլպոսկոպիկ հետազոտություն, որը օգնում է քաղցկեղի վաղ հայտնաբերելու հարցում:

Ինչ վերաբերում է մամոգրաֆիային, ապա այս ծառայությունից օգտվում են ոչ միայն ԱԽուրյանի շրջանի, այլև ամբողջ Շիրակի մարզի կանայք, քանի որ այն միակն է տարածաշրջանում: Ախտորոշիչ կենտրոնը վերջին 2 տարինեnգ ընթացքում համալրվել է տոմոգրաֆիկ սարքով, որից կարող են օգտվել ցանկացած մարզից ուղեգրված հիվանդ:

error: Content is protected !!
031270940 (25)
rfyhrt