Սարքավորումներ

Կենտրոնի գոյության պատմության մեջ կարող ենք նշել մի քանի կարևոր իրադարձություն, որից մեկը հանդիսանում է ախտորոշման կենտրոնի հանդիսավոր բացումը: Այն տեղի ունեցավ 2006 թ. սեպտեմբեր ամսին: Բացումը կատարվեց շքեղ հանդիսավորությամբ, որին ներկա էին բազմաթիվ արտասահմանյան հյուրեր:Ախտորոշման կենտրոնի բացումը էլ ավելի բարձրակարգ դարձրեց մեր կենտրոնի սպասարկումը:Այստեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ և կենտրոնը զինված է ժամանակակից բուժ. սարքավորումներով: Կենտրոնը ունի մի շարք ծառայություններ և յուրաքանչյուր կաբինետ ունի համապատասխան բարձրակարգ սարքավորումներ:

Կենտրոնն ունի սոնոգրաֆիայի կաբինետ, իր բարձրակարգ Mindray resona i9 տեսակի սոնոգրաֆիկ սարքով: Այստեղ կատարվում են ինչպես հղիների, այնպես էլ գինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց սոնոգրաֆիկ հետազոտություններ:

 Համապատասխան ախտորոշումն ունենալուց հետո, բժիշկը կկարողանա նշանակել անհրաժեշտ բուժումը:

 

Այստեղ գործում է կոլպոսկոպիկ ծառայությունը, որը միակն է Շիրակի մարզում: Կոլպոսկոպի միջոցով զննում են արգանդի վզիկը, որը օգնում է կանխել քաղցկեղի առաջացումը: 30 տարեկանից բարձր տարիքի կանայք պարտադիր կերպով անցնում են կոլպոսկոպիկ զննում, որպեսզի կանխվի հնարավոր հետագա բարդությունները: Մամոգրաֆիկ ծառայությունը նունպես միակն է Շիրակի մարզում: Կենտրոնը ունի բարձրորակ մամոգրաֆ, որի միջոցով կանայք անցնում են կրծքագեղձի հետազոտություն: Քանի որ ներկայումս բարձրացել է կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը, ուստի խորհուրդ է տրվում 30-ից բարձր տարիքի կանանց անցնել կրծքագեղձի հետազոտություն:

Ինչ վերաբերում է լաբորատորիաներին, ապա դրանք զինված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով որոնք պետք են տարբեր անալիզների իրականացման համար: Այստեղ կատարվում են կլինիկական, բիոքիմիական և մորֆոլոգիական բոլոր անալիզները:

Ունենք մի քանի միկրոսկոպ, ցենտրիֆուգ, անալիզատոր, որոնք կարևոր են անալիզների կատարման համար: Ունենք ժամանակակից ավտոկլավներ գործիքների վարակազերծման համար:

Կենտրոնում տիրում է լիակատար մաքրություն, որը նույնպես նպաստում է սպասարկման որակի բարձրացմանը:

Կենտրոնն ունի սոնոգրաֆիայի կաբինետ, իր բարձրակարգ Mindray resona i9 տեսակի սոնոգրաֆիկ սարքով: Այստեղ կատարվում են ինչպես հղիների, այնպես էլ գինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց սոնոգրաֆիկ հետազոտություններ: Համապատասխան ախտորոշումն ունենալուց հետո, բժիշկը կկարողանա նշանակել անհրաժեշտ բուժումը:

Կենտրոնի գոյության պատմության մեջ կարող ենք նշել մի քանի կարևոր իրադարձություն, որից մեկը հանդիսանում է ախտորոշման կենտրոնի հանդիսավոր բացումը: Այն տեղի ունեցավ 2006 թ. սեպտեմբեր ամսին: Բացումը կատարվեց շքեղ հանդիսավորությամբ, որին ներկա էին բազմաթիվ արտասահմանյան հյուրեր:Ախտորոշման կենտրոնի բացումը էլ ավելի բարձրակարգ դարձրեց մեր կենտրոնի սպասարկումը:Այստեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ և կենտրոնը զինված է ժամանակակից բուժ. սարքավորումներով: Կենտրոնը ունի մի շարք ծառայություններ և յուրաքանչյուր կաբինետ ունի համապատասխան բարձրակարգ սարքավորումներ:

Այստեղ գործում է կոլպոսկոպիկ ծառայությունը, որը միակն է Շիրակի մարզում: Կոլպոսկոպի միջոցով զննում են արգանդի վզիկը, որը օգնում է կանխել քաղցկեղի առաջացումը: 30 տարեկանից բարձր տարիքի կանայք պարտադիր կերպով անցնում են կոլպոսկոպիկ զննում, որպեսզի կանխվի հնարավոր հետագա բարդությունները: Մամոգրաֆիկ ծառայությունը նունպես միակն է Շիրակի մարզում: Կենտրոնը ունի բարձրորակ մամոգրաֆ, որի միջոցով կանայք անցնում են կրծքագեղձի հետազոտություն: Քանի որ ներկայումս բարձրացել է կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց թիվը, ուստի խորհուրդ է տրվում 30-ից բարձր տարիքի կանանց անցնել կրծքագեղձի հետազոտություն:

Ինչ վերաբերում է լաբորատորիաներին, ապա դրանք զինված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով որոնք պետք են տարբեր անալիզների իրականացման համար: Այստեղ կատարվում են կլինիկական, բիոքիմիական և մորֆոլոգիական բոլոր անալիզները:

Ունենք մի քանի միկրոսկոպ, ցենտրիֆուգ, անալիզատոր, որոնք կարևոր են անալիզների կատարման համար: Ունենք ժամանակակից ավտոկլավներ գործիքների վարակազերծման համար:

Կենտրոնում տիրում է լիակատար մաքրություն, որը նույնպես նպաստում է սպասարկման որակի բարձրացմանը:

error: Content is protected !!
031270940 (25)
rfyhrt