Սարքավորումներ
Բացման օրվանից մինչև 2005թ. կենտրոնը գործում էր միայն պոլիկլինիկ ծառայությամբ: Սակայն 2005թ. ապրիլին կենտրոնը համալրվեց ծննդաբերական բաժանմունքով, որը վճռորոշ դեր խաղաց կենտրոնի գործնեության և սպասարկման որակի էլ ավելի բարձրացման գործում:
Նշենք, որ բացումը տեղի ունեցավ 2005թ. ապրիլի 24-ին,հայ Մեծ Եղեռնի օրը, և որ առաջին ծնված երեխան, լինելով տղա, անվանվեց Վրեժ եղեռնի օրվա կապակցությամբ:
Բաժանմունքի բացումը կարևոր նրա համար, որ պոլիկլինիկայում հսկվող հղիները ի վերջո կարող են ծննդաբերել մեր ծննդատանը և սպասարկվել այն նույն բժիշկնեno կողմից, որոնց բժշկական հղկողության տակ են նրանք եղել հղիության ամբողջ 9 ամիսների ընթացքում:
Բացման առաջին իսկ օրվանից բաժանմունքը զինված է եղել բարձրակարգ սարքավորումներով:
Ունենք երկու վիրահատարան, որոնք զինված են ժամանակակից տեխնիկայով և որն ամենակարևորն է, այստեղ խստորեն պահպանվում են ստերիլությունը և հիգիենայի կանոնները: Այստեղ կատարվում են տարբեր տեսակի գինեկոլոգիական վիրահատություններ, կեսարյան հատում,որոնց համար առկա են անհրաժեշտ բոլոր սարքավորումները` վիրահատական սեղան իր բոլոր հարմարություններով, անեսթազիայի բարձրորակ ապարատ ,վիրահատական լամպ, բակտերոցիտ լամպ օդի վարակազերծման համար, ավտոկլավներ` բժշկական գործիքների ստերիլիզացման համար և այլն:
Կենտրոնում կատարվում են նաև լապարասկոպիկ գինեկոլոգիական վիրահատություններ, որի համար ունենք վերապատրաստված որակյալ մասնագետներ և լապարասկոպիկ բարձրորակ սարք: Վիրահատությունից հետո հիվանդը մնում է բժշկի հսկողության այնքան ժամանակ, մինչև որ լրիվ ապաքինվում է:
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հագեցած է ժամանակակից բոլոր սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են նորածնին: Դրանցից են` կյուվեզները, ֆետալ մոնիտորը,փաթաթման սեղանը իր տաքացման համակարգով և այլն: Այս ամենի և որակյալ մասնագետների շնորհիվ է,որ մեր կենտրոնից դուրս են գրվում առողջ երեխաներ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ կենտրոնը ունի թթվածնային կենտրոնացված համակարգ, որը միակն է ողջ Շիրակի մարզում:
Ունենք երկու ծնարան` զինված անհրաժեշտ բարձրակարգ սարքավորումներով: