Օգտակար խորհուրդներ հղի կանանց

Հղիության ընթացքում կանանցից շատերի ինքնազգացողությունը վատանում է ամենաանպատեհ վայրերում (հասարակական տրանսպորտում, զբոսնելիս և այլն): Եթե որոշակի վարժություններ անեք և ֆիզիկապես պատրաստվեք ծննդաբերությանը, ձեզ ավելի հարմար կզգաք:

  • Եթե հնարավոր է, փորձեք երկար ժամանակ կանգնած չմնալ, հատկապես երրորդ եռամսյակում: Դրա հետևանքով հնարավոր է, որ ոտքերից դեպի սիրտ և գլուխ անցնող արյան հոսքը դանդաղի՝ առաջացնելով ուժեղ գլխապտույտ: Անհրաժեշտության դեպքում մարմնի ծավալը մի ոտքից տեղափոխեք մյուսի վրա կամ էլ կրունկներից անցեք մատների ծայրերին:
  • Հղիության երկրորդ կեսում շատ վտանգավոր է երկար ժամանակ նստած մնալը. դա նույնպես դժվարացնում է արյան շրջանառությունը: Խորհուրդ չի տրվում նստել ոտքը ոտքին գցած վիճակում, անգամ, եթե սովոր եք այդպես նստելուն:
  • Եթե ցանկանում եք վեր կենալ, նախ մի փոքր առաջ եկեք դեպի աթոռի եզրը: Վեր կացեք՝ օգտագործելով ոչ թե փորի, այլ միայն ոտքերի մկանները:
  • Արդեն նկատած կլինեք, որ որքան շաբաթներն ավելանում են, այնքան դժվարանում է պառկելը: Եթե կողքի վրա եք պառկում, բարձը դրեք ոտքերի արանքում:
  • Եթե ցանկանում եք վեր կենալ անկողնուց, ապա նախ շրջվեք կողքի (եթե պառկած էիք մեջքի վրա), կախեք ոտքերը, նստեք և նոր միայն վեր կացեք:
error: Content is protected !!
031270940 (25)
rfyhrt