Հագուստը Հղիության ընթացքում
Հղիության 2-րդ եռամսյակ
Հղիության 3-րդ եռամսյակ
Հղիության 2-րդ եռամսյակ
-
- Հղիության 2-րդ եռամսյակում կինը նկատում է, որ կուրծքը խիստ մեծացել է, գոտկատեղն անհետացել է, իսկ որովայնը սկսել է կլորանալ: Նա արդեն չի կարող կրել նախկին սովորական հագուստը, բայց և ավանդական լայն շրջազգեստները դեռ բավականին մեծ են:
- Կնոջ առջև ծառանում է հագուստի ընտրության բարդ խնդիրը: Իհարկե, ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց յուրաքանչյուր եռամսյակ ամբողջությամբ թարմացնել պահարանը: Այդ պատճառով գնեք ձեր չափսից մի քիչ մեծ հագուստ:
- Այն կարող է պետք գալ նաև ծննդաբերությունից հետո, երբ սովորական հագուստի մեջ «չեք տեղավորվի»: Որոշ կանայք օգտվում են իրենց ամուսինների պահարաններից: Այնպես որ կարող եք հագնել նրանց սվիտրները, ջինսերը, վերնաշապիկները և այլն: Ժիլետները կարող են խիստ փոփոխել ձեր պահարանը: Եթե ժիլետներ չունեք, կարող եք մի քանի վառ գույնի ժիլետներ գնել և հագնել մուգ տաբատի հետ:
- Առավել հետաքրքիր է հղի կինը դիտվում ազատ բլեյզերի մեջ: Լավ կլինի նաև ժակետը, սակայն այն պետք է լինի երկար: Աշխատեք չհագնել ընդգծող տաբատներ լայկրայից, քանի որ այդ շրջանում մեծանում են ոտքերի ձկնամկանները և ազդրերը: Բացի այդ, տհաճ կլինի նաև ձգված որովայնի զգացողությունը: Ինչ վերաբերում է գուլպաներին կամ կիսագուլպաներին, ապա նախընտրեք մուգ գույներ: Այդպիսի զուգագուլպաները կծածկեն ոտքերի թերությունները և ոտքերը կդարձնեն ավելի սլացիկ:
Կոշիկ
-
- Երկրորդ եռամսյակում արդեն մեծանում է ոտքերի ծանրաբեռնվածությունն ի հաշիվ լրացուցիչ քաշի։Աշխատանքի ժամանակ, տևական քայլքի կամ կանգնած դիրքի արդյունքում հայտնվում է մեջքի ցավ, ոտքերը կարող են այտուցվել, նախկին կոշիկները՝ նեղել։Այդ պատճառով այս շրջանում կրեք ազատ , կաշվե կոշիկ ցածր, լայն կրոնկով՝մինչև 3 սմ բարձրությաբ։Կոշիկի թաթերը պետք է լայն լինեն։Եթե երեկոյան Ձեր ոտքերը շատ հոգնեն, կես ժամ պառկեք վեր բարձրարած ոտքերով։
Սպիտակեղն
- Այս շրջանում առավել շատ ուշադրություն դարձրեք սպիտակեղենին, որը պետքէ լինի հարմար և հիգիենիկ: Առաջին հերթին կրեք բամբակե կտորից կրծկալ:Այն կպահի մեծացած կուրծքը և կպաշտպանի արտաքին ազդեցություններից:Սկզբում կարող եք կրել սովորական, հետո լայն բրետելներով, չափսից մեծ կրծքկալներ, քանի որ կուրծքը չպետք է սեղմվի: Ժամանակի հետ ձեռք բերեք նաև հղի և կերակրող կանանց համար նախատեսված կրծկալներ: Մի կրեք կարճ վարտիքներ` որովայնի տակով անցնող ռեզինով, քանի որ այն կսահմանափակի ձեր շարժումները և հագուստի տակ ծալք կառաջացնի։Գնեք մի քանի զույգ վարտիքներ և անպայման բամբակից. հղիության ժամանակ հնարավոր է արտադրություն հեշտոցից:
Հղիության 3-րդ եռամսյակ
Երրորդ ավարտական եռամսյակում հղիությունը կլինի արտահայտված,բայց,չնայած դրան,պետք է լավ տեսք ունենալ: Կարևոր է, որ շրջազգեստի եզրը հասնի ձկնամկանի կեսին, հակառակ դեպքում կդիտվեք հակաէսթետիկական: Ստիպված կլինեք թարմացնել պահարանը` գնելով մի քանի հագուստ հատուկ հղիների համար:
Սպիտակեղեն
Սպիտակեղենը պետք է կարված լինի բնական կտորներից և բավարարի հղի և կերակրող կնոջ բոլոր պահանջները: Ձեռք բերեք մի քանի կրծքկալներ հատուկ հղի և կերակրող կանանց համար, որոնք լավ կպահեն կուրծքը, կունենան լայն բրետելներ և կկոճկվեն դիմացից: Նման ձևի կրծկալները`լայն գոտով և բարձր բաժակներով, նկատելի կփոքրացնեն ճնշումը կրծքավանդակի մկանների վրա: Այդ պատճառով որոշ կանայք շարունակում են կրել այդ կրծկալները ողջ կերակրման ընթացքում: Պտուկների համար առաջարկվում է օգտագործել կոպիտ բամբակե կտորից ներդիրներ:
Հետագայում՝ կրծքով կերակրման ժամանակ, այդ ներդիրները փոխում են ուրիշով, որը լավ կներծծի խոնավությունը և կպահպանի հագուստը արտադրվող կաթից:
Ձեզ կարող է թվալ, որ այդպիսի կրծկալները հնաոճ են ու հակաէսթետիկ: Սակայն դիզայներները հոգացել են, որ հղի կինը համակրելի տեսք ունենա և ստեղծել են հղի և կերակրող կանանց համար կրծկալների գեղեցիկ մոդելներ: Որոշ հղի կանայք նախընտրում են հագնել վարտիքներ, որովայնի տակով անցնող ռեզինով, սակայն դա անցանկալի է: Անհրաժեշտ է ձեռք բերել մի քանի զույգ բարձր բամբակյա վարտիքներ, որոնք ամբողջությամբ կծածկեն որովայնը: Կարող է թվալ, որ դուք տգեղ կդիտվեք, բայց կլինի շատ հարմար, քանի որ նման վարտիքները չեն ճնշի և չեն սահի: Ինչպես և կրծքկալները, այս վարտիքները պետք կգան նաև ծննդաբերությունից հետո, երբ անհրաժեշտ կլինեն ներդիրներ` արտադրությունից սպիտակեղենը պաշտպանելու համար:
Կոշիկ
Երրորդ եռամսյակում հղի կնոջ ոտքերի երակները կարող են լայնանալ, կամ կարող է զարգանալ հարթաթաթություն: Այդ պատճառով պետք չէ բարձրակրունկ կոշիկներից միանգամից անցում կատարել առանց կրունկի տնային կոշիկների: Որպեսզի ոտքերը չհոգնեն, անհրաժեշտ է հագնել փափուկ կոշիկ`փոքր կրունկով (3 սմ) կամ տանկետկայով և կլորացող լայն թաթով: Հարթաթաթության կանխարգելման և ամբողջ օրվա լարվածությունից հետո հոգնածությունը հանելու նպատակով մարզեք թաթի մկանները հետևյալ կերպ. Նստեք աթոռին, հատակին դրեք թաշկինակ, մատիտ կամ գնդակ և աշխատեք մի քանի անգամ իրերը բարձրացնել ոտքի մատներով: