Պոլիկլինիկա
Մանկական ծառայություն
Երեխան, ծնված օրվանից վերցվում է կենտրոնի մանկաբույժների հսկողության տակ: Նախնական շրջանում բժիշկը երեխային այցելում է ամիսը մեկ անգամ: Հետագայում այցերը կատարվում են ըստ նախապես կազմված գրաֆիկի: Այցերի ժամանակ կատարվում է երեխայի զննում, հիվանդության առկայության դեպքում բուժում, պատվաստումներ: Երեխան մնում է մանկաբույժի հսկողության տակ մինչև 18 տարեկան հասակը, իսկ 18-ից հետո նա արդեն օգտվում է ընտանեկան բժշկի ծառայությունից:
Մանկաբարձագինեկոլոգիական ծառայություն
Սկսած 12 շաբաթական հղիությունից կինը կարող է վերցվել նախածննդյան հսկողության: Գրանցման առաջին իսկ օրվանից կատարվում են լաբորատոր հետազոտություններ (արյան անալիզ, մեզի անալիզ, բիոքիմիա, քսուկ, MRP), սոնոգրաֆիա, թերապևտի, ատամնաբույժի կոնսուլտացիա: Որից հետո ամիսը մեկ-երկու անգամ հղի կինը հաճախում է կոնսուլտացիաների, իսկ պրոբլեմների առկայության դեպքում այն կատարվում է հաճախակի: Պրոցեսը կրում է շարունակական բնույթ մինչև ծննդաբերությունը:
Ծննդաբերությունից հետո մայրը և երեխան վերցվում են պոլիկլինիկայի հսկողության տակ մինչ լրիվ ապաքինվելը:
Պոլիկլինիկա հաճախում են նաև գինեկոլոգիական տարբեր հիվանդություններ ունեցող կանայք, որոնք անցնում են բոլոր համապատասխան հետազոտությունները (լաբորատոր, սոնոգրաֆիկ, կոլպոսկոպիկ և այլն) և ստանում են անհրաժեշտ բուժում:
Ատամնաբուժական ծառայություն
Կենտրոնի ատամնաբուժական ծառայությունից օգտվում են Ախուրյանի և շրջակա վեց գյուղերի ազգաբնակչությունը:
0-18 տարեկան երեխաները կարիքը առաջանալու դեպքում մանկաբույժի կողմից ուղեգրվում են ատամնաբուժական կաբինետ հետազոտման և բուժման նպատակով:
Իսկ հղի կանայք հղիության ընթացքում պարտադիր կերպով անցնում են ատամների զննում, որպեսզի հետագայում խուսափեն հնարավոր բարդություններից: