Սարքավորումներ

Կենտրոնի պոլիկլինիկան սկսել է իր գործնեությունը բացման առաջին իսկ օրվանից: Այստեղ այժմ գործում են մանկական, մանկաբարձա-գինեկոլոգիական և ատամնաբուժական կաբինետներ:

Նշենք, որ ատամնաբուժական կաբինետը հանդիսավոր բացվեց մոտ մեկ ամիս առաջ, որին ներկա էին բազմաթիվ արտասահմանյան հյուրեր:

Կաբինետը լուսավոր է, ընդարձակ, հարմարավետ, ունի անհրաժեշտ արքավորումներ և հմուտ մասնագետ: Առայժմ այստեղ կատարվում է միայն թերապևտիկ և վիրաբուժական միջամտություն (ատամների հեռացում և բուժում), սակայն հույս ունենք, որ ապագայում ծառայությունը կընդլայնի իր գործնեության շրջանակները:

Այստեղ կա ատամնաբուժական բազկաթոռ իր բոռ մեքենայով և այլ հարմարանքերով, սարք լուսային լիցքի համար, ապեքս — լակատոր, որի միջոցով ստուգվում է ատամի արմատը, ավտոկլավ և բարձրակարգ ռենտգեն ապարատ, որը ավելի լիարժեք է դարձնում ատամնաբուժական ծառայությունը:

Այստեղ սպասարկվում են ոչ միայն Ախուրյանի տարածաշրջանի 0 – 18 տ. երեխաները, այլև 18-ից բարձր ազգաբնակչությունը: Պոլիկլինիկայում գործում է նաև մանկական պատվաստումների կաբինետը, որն ունի հատուկ սառնարան պատվաստանյութերի պահպանման համար:

Ինչ վերաբերում է մանկաբարձա-գինեկոլոգիական կաբինետին, այստեղ հաճախում են ինչպես հղիներ, այնպես էլ գինեկոլոգիական տարբեր հիվանդություններ ունեցող կանայք: Կաբինետում կա ժամանակակից գինեկոլոգիական բազկաթոռ իր բոլոր հարմարություններով, ֆետալ դեպլեռ պտղի սրտի աշխատանքը լսելու համար, ավտոկլավ և այլն:

Պոլիկլինիկան լուսավոր է, հարմարավետ և այստեղ պահպանվում են մաքրության բոլոր կանոնները, որը նպաստում է հիվանդների հոսքի ավելացմանը կենտրոնում:

error: Content is protected !!
031270940 (25)
rfyhrt