Ադմինիստրացիա
Ղեկավարություն
Կենտրոնի ղեկավարությունը կարևորագույն օղակն է հանդիսանում կենտրոնի գործնեության համար:
ՀՕՄ-ի Ախուրյանի ՙՄոր և մանկան առողջության կենտրոն՚-ի անմիջական ղեկավարությունն է հոգաբարձուների խորհուրդը, որի ատենապետուհին է Ալվարդ Պետրոսյանը: Հոգաբարձուների խորհրդը իր մշտական հսկողության տակ է պահում կենտրոնի գործնեությունը, ընդունում է որոշումներ և հետևում է դրանց լիարժեք իրականացմանը:
Կենտրոնի գործադիր տնօրենն է Սևակ Ավագյանը: Նա ղեկավարում է կազմակերպությունը` կրելով լիակատար պատասխանատվություն կայացրած որոշումների և դրանց հետևանքների համար: Հսկում է գույքի պահպանումն ու դրա արդյունավետ օգտագործումը: Կազմակերպում է կենտրոնի ֆինանսա-տնտեսական և հաշվապահական գործնեության իրականացումը, ինչպես նաև բժշկական կարևորագույն հարցերի կարգավորումը:
Կենտրոնի ղեկավարը միջոցներ է ձեռնարկում նաև կազմակերպությանը ապահովելու որոկյալ մասնագետներով, ինչպես նաև բարենպաստ պայմաններ է ապահովում նրանց լիարժեք և արդյունավետ գործնեությունը ապահովելու համար:
Կենտրոնը ունի նաև փոխտնօրեն` Վահրամ Միրզոյանը, որը գտնվում է գործադիր տնօրենի անմիջական ենթակայության տակ և նրա բացակայության ժամանակ ստանձնում է տնօրենի պարտականությունները,ինչպես նաև զբաղվում է կենտրոնի բժշկական տարբեր հարցերի կարգավորմամբ: