Ծննդատուն

Ծննդատան աշխատանքների ծավալների հիմնական մասը կազմում է ծննդալուծումը բնական և կեսարյան հատման ճանապարհներով: Ծննդաբերությունից հետո մայրը և նորածինը մնում են բժշկական հսկողության տակ մինչև լրիվ ապաքինումը: Նորածինը հսկվում է նեոնատոլոգի կողմից` կատարվում է երեխայի զննում, պատվաստումների կատարում: Մեր ծննդատան հիմնական ռազմավարությունն է կրծքով կերակրումը:


Հղիության պաթոլոգիայի առկայության դեպքում հղին ուղեգրվում է ծննդատուն բուժման նպատակով: Այստեղ կատարվում են բոլոր տեսակի անհրաժեշտ հետազոտություններն ու լաբորատոր անալիզները,որից հետո հղին ստանում է անհրաժեշտ բուժում: Հղին մնում է բժիշկների հսկողության տակ այնքան ժամանակ, մինչև նվազագույնի է հասնում երեխային կորցնելու վտանգը:


Ստացիոնարում կատարվում է կոնսերվատիվ և վիրահատական բուժում, որտեղ գինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանայք, բոլոր անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտություններից հետո, ստանում են համապատասխան բուժում: Բաժանմունքում կատարվում են տարբեր գինեկոլոգիական վիրահատություններ, որից հետո հիվանդը երկար ժամանակ մնում է բժշկի հսկողության մինչև լրիվ ապաքինումը:

error: Content is protected !!
031270940 (25)
rfyhrt